Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.11.2020 | 22:26

Դուստ­րը հոր գաղտ­նի հոգսն է, և նրա այդ հոգ­սը վա­նում է քու­նը, չլի­նի թե աղ­ջիկ ժա­մա­նակ նա թա­ռա­մի, չլի­նի թե, երբ ա­մուս­նա­նա, ա­տե­լի դառ­նա, չլի­նի թե կու­սու­թյան ժա­մա­նակ պղծ­վի և հղի լի­նի իր հայ­րա­կան տա­նը, չլի­նի թե, երբ ա­մուս­նա­նա, դա­վա­ճա­նի ա­մուս­նուն և երբ նրա հետ ապ­րի, չլի­նի թե ա­մուլ մնա։ Ա­նա­մոթ դս­տեր վրա հս­կո­ղու­թյու՛ն հաս­տա­տիր, որ­պես­զի քեզ ծաղ­րի չեն­թար­կի թշ­նա­մի­նե­րի առջև, որ­պես­զի զրույ­ցի նյութ չդառ­նաս քա­ղա­քում և նա­խա­տինք` ժո­ղովր­դի մեջ, որ­պես­զի նա քեզ ա­մո­թա­հար չա­նի ամ­բո­խի առջև։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 42. 9-11

Դիտվել է՝ 48794

Մեկնաբանություններ